Երևանում դեկտեմբերին գրանցված օդի աղտոտվածության ցուցանիշները անբարենպաստ են, բայց ոչ վտանգավոր. մասնագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մթնոլորտային օդում դեկտեմբերի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում առանձին օրերին փոշու սահմանային թույլատրելի կոնցետրացիան գերազանցել է Արաբկիրում 1,1-2,1 անգամ, Շենգավիթում՝ 1,1-1,6 անգամ, Նոր Նորքում՝ 1,1-1,7 անգամ, իսկ Կենտրոն վարչական շրջանում բոլոր օրերին 1,2-5,1 անգամ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ Երևան քաղաքում օդի մթնոլորտային որակի դիտարկումներ իրականացվում են 5 անշարժ դիտակետում՝ կապված փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի հետ։

«Համաձայն միջազգային չափանիշների՝ գերազանցման այս ցուցանիշները, օդի որակի տեսանկյունից, համարվում են անբարենպաստ, բայց ոչ վտանգավոր։ Ընդհանուր առմամբ, հանրապետության միջլեռնային գոգավորություններում, Արարատյան դաշտում և Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները մեծանում են։ Եղանակով պայմանավորված՝ նպաստավոր պայմաններ են ստեղծվում ինվերսիոն շերտի առաջացման համար։ Այդ ժամանակ գրեթե բացակայում է տուրբոլենտությունը, ձևավորվում է, այսպես կոչված, կեղև, ինչը խոչընդոտում է օդի աղտոտվածության հեռացմանը։ Այդ նյութերը կուտակվում են ու առաջացնում են երկրորդային աղտոտվածություն»,-ասաց Լևոն Ազիզյանը։

Մասնագետը հիշեցրեց, որ նախկինում ևս ինվերսիաներ եղել են։ Առանձին տարիներին ինվեսիաները կարող են տևել մինչև 90 օր, օրինակ՝ դա արձանագրվել է 2016 թվականի դեկտեմբերին և տևել է մինչև 2017-ի մարտ։ Առանձին օրերին աղտոտիչների սահմանային թուլատրելի կոցետրացիան գերազանցել է 10 անգամ։  

Հայերեն

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը

Ինդոնեզիայում հրդեհների դեմ պայքարի գործում ավելի քան 60 000 մարդ է ներգրավվել

Եգիպտոսի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման ուղիները

ՀՀ ԶՈՒ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

ՍԴ նախագահի ընտրությունն անցկացվում է տասնօրյա ժամկետում

Երևանում երկու փողոց է անվանափոխվել

Ալեն Սիմոնյանն ու Էրիկ Դե Մույնքն անդրադարձել են ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաների

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում