ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել խմբակցությունը։
Քննարկվել են խմբակցության գործունեությունը, ներքաղաքական առկա խնդիրներն ու հնարավոր զարգացումները։ Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական իրավիճակին, արտաքին խորացող մարտահրավերներին։