Դատարանում գտնվում է ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու պահանջով 120 գործ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատարաններում ներկայում գտնվում են  ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու պահանջով մոտ 120 գործեր, որոնցով ակնկալվում է ՀՀ-ին վերադարձնել շատ ավելի մեծ քանակությամբ գույք և դրամական միջոցներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ համապատասխան օրենքով ներդրված նոր գործիքը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է ապահովել ձեռքբերված ապօրինի գույքի վերադարձը պետությանը, որի արժեքը կազմում է 5 միլիարդ դրամ։

Բացի այդ, նախարարի տեղեկատվությամբ, կան 2 միլիարդ դրամն անցնող դրամական միջոցների և գույքի պահանջով դատական ակտեր, որոնք դեռ ուժի մեջ չեն մտել և գտնվում են բողոքարկման փուլում։

Չնայած արդեն իսկ առկա արդյունքին՝ նախարարի գնահատմամբ՝ առնվազն 7-10 տարի կպահանջվի նշված գործիքի կայացման ու դրա արդյունավետությունը գնահատելու համար։

«Մենք կարողացել ենք շատ ավելի արագ տեմպով ապահովել արդյունք, և կարծում եմ, որ 5 միլիարդ դրամի վերադարձի մասին խոսելը քիչ չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր դատարաններում գտնվում են  բազմաթիվ գործեր, որոնց թիվը, եթե չեմ սխալվում, մոտ 120 է: Այդ գործերով ակնկալվում է ՀՀ-ին վերադարձնել շատ ավելի մեծ քանակությամբ գույք, դրամական միջոցներ և մասնակցություններ իրավաբանական անձանցում»,-մանրամասնեց գերատեսչության ղեկավարը՝ կարևորելով այդ դատական գործերի ընթացքի նկատմամբ հանրային վերահսկողությունը։

 

 

Հայերեն العربية فارسی

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը