ՀՀ ՆԳ նախարարը ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից՝ հավելելով, որ ՌԴ դեսպանը շնորհավորել և Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական նամակը։
Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ գործընկերությունը։
ՆԳ նախարարը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել դեսպանին ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու երկկողմ գործընկերությունը և ընդլայնելու համագործակցության ուղղությունները։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։