Ֆիցոն հայտնել է Պուտինի հետ հանդիպման որոշ մանրամասներ

3 րոպեի ընթերցում

8834844 22.12.2024 Russian President Vladimir Putin and Slovak Prime Minister Robert Fico, left, shake hands as they pose for a photo before a meeting at the Kremlin in Moscow, Russia. / POOL,Image: 949303622, License: Rights-managed, Restrictions: Editors' note: THIS IMAGE IS PROVIDED BY RUSSIAN STATE-OWNED AGENCY SPUTNIK., Model Release: no, Credit line: Artyom Geodakyan / Sputnik / Profimedia

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ դեկտեմբերի 22-ին Մոսկվա էր մեկնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կողմից ռուսական գազի տարանցումն արգելելու որոշման ֆոնին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ֆիցոն ընդգծել է, որ իր այցի մասին Եվրամիության պաշտոնյաները տեղեկացվել են դեռ դեկտեմբերի 20-ին։

«Իմ այսօրվա (խմբ.՝ դեկտեմբերի 22-ի) հանդիպումը պատասխան էր Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկիին, որը հինգշաբթի (խմբ.՝ դեկտեմբերի 19-ին), պատասխանելով իմ անձնական հարցին, ասաց, որ դեմ է Ուկրաինայի տարածքով մեր տարածք գազի ցանկացած տարանցմանը։ Ուկրաինայի նախագահը նաև կողմ է ռուսական միջուկային ծրագրի դեմ պատժամիջոցներին։ Նման վերաբերմունքով Սլովակիան ֆինանսական վնասներ է կրում, և վտանգվում է էլեկտրաէներգիայի արտադրությունը Սլովակիայի ատոմակայաններում, ինչն անընդունելի է։ Ռուսաստանի նախագահը հաստատել է ՌԴ պատրաստակամությունը՝ գազ մատակարարելու Արևմուտքին և Սլովակիային», - գրել է Ֆիցոն Facebook-ի իր էջում։ 

Կիևում հայտարարել են, որ 2025 թ. հունվարի 1-ից դադարեցնելու են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը, քանի որ ավարտվում է համապատասխան պայմանագրի գործողության ժամկետը։

Ռուսաստան

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից

Սլովակիայի վարչապետը նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները։ 

«Երկարատև զրույցի ընթացքում ես և Վ. Պուտինը կարծիքներ ենք փոխանակել Ուկրաինայում պատերազմական իրադրության, պատերազմի շուտափույթ խաղաղ ավարտի հնարավորության, Սլովակիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխհարաբերությունների վերաբերյալ, որոնք ես մտադիր եմ ստանդարտացնել», - Ֆիցոն գրել է սոցիալական ցանցի իր էջում:

Նրա կարծիքով, դրանում կօգնեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հետ կապված միջոցառումները, որոնցում «վճռորոշ դեր են խաղացել ռուսները, բելառուսները, ուկրաինացիները և նախկին ԽՍՀՄ-ի մյուս ժողովուրդները»։

Հայերեն Русский