Եվրոպա

Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստրը սկսել է ծառայությունը ռազմածովային ուժերում

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստրը սկսել է ծառայությունը ռազմածովային ուժերում

Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստր Ամալիան սկսել է ծառայությունը Թագավորական ռազմածովային ուժերում՝ Defensity College ծրագրի շրջանակում, որն ուսանողներին թույլ է տալիս համատեղել ուսումը պաշտպանական գերատեսչությունում աշխատանքի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ այդ ծրագրի շրջանակներում նա աշխատել է Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում և ծառայություն է անցել Թագավորական ռազմաօդային ուժերում։ Բացի այդ, օգոստոսին արքայադուստր Ամալիան ավարտել է դաշտային պայմաններում ընդհանուր զինվորական պատրաստության խորացված դասընթացը։

2025 թ. սեպտեմբերի 30-ին NOS հեռուստաալիքը հաղորդել էր, որ արքայադուստր Ամալիան ծառայության է ընդունվել Նիդեռլանդների Թագավորության զինված ուժերում՝ սկսելով ուսումը պահեստայինների պատրաստության ծրագրով։ Նշվել է, որ գահաժառանգն ընդունվել է ուսուցման Թագավորական նավատորմում, ինչպես նաև ցամաքային և ռազմաօդային ուժերում՝ ստանալով ամենացածր զինվորական կոչումներ (համապատասխանաբար՝ 3-րդ դասի նավաստի և 3-րդ դասի զինվոր):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում