Եվրոպա

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

Եվրոպական հանձնաժողովը հավանություն է տվել  Ուկրաինային լրացուցիչ 6,1 միլիարդ եվրոյի հատկացմանը՝ զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների և հակաօդային պաշտպանության ու հակահրթիռային պաշտպանության միջոցների ձեռքբերման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

«Այս հաստատմամբ Ուկրաինան այժմ կարող է ձեռք բերել նաև Patriot համակարգեր, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի ոչ խտրական հարձակումներից իր օդային տարածքն ավելի լավ պաշտպանելու համար։ Մեր անդամ պետությունների և ՆԱՏՕ-ի հետ միասին մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային՝ միաժամանակ ամրապնդելով Եվրոպայի սեփական պաշտպանունակությունը», - հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ։

Այս գումարով հնարավոր կլինի պաշտպանական արտադրանք ձեռք բերել ինչպես ԵՄ-ից, այնպես էլ ուկրաինական ընկերություններից։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կիևի կողմից Patriot համակարգերի համար PAC-3 կալանիչ հրթիռների ձեռքբերմանը։ Նախքան միջոցների փոխանցումը ԵՀ-ն կստուգի պայմանագրերի համապատասխանությունն Ուկրաինայի համար վարկերի պայմաններին և ԵՄ անդամ երկրների հետ համաձայնություններին:

Այս հատկացումը տրամադրվում է Ուկրաինային աջակցության 90 միլիարդ եվրոյի վարկից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում