Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նոր իշխանության առաջնորդի հետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նոր իշխանության առաջնորդի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունն,  այս մասին հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը, Դամասկոսի դեսպանատանը Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն և Սիրիայի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար նշանակված Էսաադ Հասան Սեյբանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում