Քաղաքականություն

ԱԺ պատգամավորները Իրանի դեսպանի հետ քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավորները Իրանի դեսպանի հետ քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ազգային ժողովից։

Նարեկ Բաբայանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերում տեղի է ունեցել կազմի փոփոխություն եւ համոզմունք հայտնել, որ նոր անդամներն իրենց գործուն ազդեցությունը կունենան միջխորհրդարանական հետագա կապերի խորացման գործում:

Մեհդի Սոբհանին ևս նշել է, որ փոփոխությունները կխթանեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Դեսպանի գնահատմամբ անցնող տարին նշանավորվել է մի շարք կարեւոր ծրագրերի իրականացմամբ եւ առաջընթացով:

Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական ձեւաչափով համագործակցության կարեւորությունը: Քննարկվել են առաջիկա փոխայցերին վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել առեւտրաշրջանառության ծավալի մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերի:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում