Երևան-Մոսկվա չվերթի ուղևորն ինքնաթիռում ծեծկռտուքի համար ձերբակալվել է «Վնուկովո»-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտային ոստիկանները «Վնուկովո» օդանավակայանում ձերբակալել են Երևան-Մոսկվա չվերթ կատարած ինքնաթիռի ուղևորին, որը ծեծկռտուք է սարքել ինքնաթիռում և հարվածել բորտուղեկցորդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երևան-Մոսկվա ինքնաթիռում ծեծկռտուք սարքած ուղևորը տրանսպորտային ոստիկանության կողմից ձերբակալվել է մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանում», - ասված է ՌԴ ներքին գործերի նախարարության կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտի վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզաբանել են վարչությունում, հերթապահ մաս հաղորդագրություն է ստացվել, որ Երևանից Մոսկվա ժամանած ինքնաթիռում կա ոչ ադեկվատ ուղևոր, որն իրեն ագրեսիվ է պահում։ Տրանսպորտային ոստիկանները ժամանել են օդանավակայանի թռիչքադաշտի կայանատեղի, որտեղ անձնակազմի անդամները ցույց են տվել ուղևորին, որը թռիչքի ժամանակ ուժ է գործադրել, հարվածել է ուղեկցորդներից մեկի գլխին և անտեսել է անձնակազմի դիտողությունները։ 

Հաղորդվում է, որ 1982 թվականին ծնված սանձարձակ ուղևորն օտարերկրացի է՝ «հեռավոր արտասահմանի պետություններից մեկից»։

Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն օդային տրանսպորտում՝ բռնության կիրառմամբ): Սույն հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։ Տղամարդը ներկայում կալանքի տակ է:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից