Թուրքիա

Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

1 րոպեի ընթերցում

Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Եգիպտոսում D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն: 

Հանդիպմանն Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել D-8-ի ղեկավարների 11-րդ հանդիպման օրակարգային հարցերի շուրջ: 

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Գազայում տիրող իրավիճակի, Պաղեստինում և Լիբանանում ժողովրդի դեմ ուղղված Իսրայելի հանցագործությունների վրա: 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում