Մերձավոր Արևելք

ՌԴ-ն առաջարկել է Սիրիայում իր բազաներն օգտագործել հանրապետություն հումանիտար օգնություն հասցնելու համար

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն առաջարկել է Սիրիայում իր բազաներն օգտագործել հանրապետություն հումանիտար օգնություն հասցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն իր գործընկերներին առաջարկել է Հմեյմիմում և Տարտուսում գտնվող ռուսական ռազմակայաններն օգտագործել Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու համար. դա ըմբռնումով է ընդունվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հարցուպատասխանի ժամանակ։  

«Մենք առաջարկել ենք օգտագործել, ասենք, Հմեյմիմի ավիաբազան՝ Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու համար: Դա ընդունվել է ըմբռնումով և այդ աշխատանքը համատեղ կազմակերպելու ցանկությամբ», - ասել է ՌԴ նախագահը։

«Եթե մենք մնանք այնտեղ, դա նշանակում է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք ի շահ այն երկրի, որտեղ մենք գտնվում ենք: Թե որոնք են լինելու շահերը, ինչ կարող ենք անել նրանց համար, դա մի հարց է, որն սպասում է երկու կողմերի մանրակրկիտ ուսումնասիրությանը», - ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասը շահագրգռված է Սիրիայում ռուսական ռազմաբազաների պահպանմամբ։

«Մենք պահպանում ենք հարաբերություններն այնտեղ իրադրությունը վերահսկող բոլոր խմբավորումների հետ, տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Նրանց ճնշող մեծամասնությունը մեզ ասում է, թե իրենք շահագրգռված կլինեն, որ մեր ռազմակայանները մնան Սիրիայում», - ասել է նա։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կմտածի այս մասին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում