Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում օտարերկրյա զորքերի տեղակայման՝ Փարիզի նախաձեռնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում:

«Շարունակեցինք աշխատել նախագահ Մակրոնի նախաձեռնության վրա՝ կապված Ուկրաինայում ուժերի առկայության հետ, որոնք կարող են նպաստել խաղաղության տանող ճանապարհի կայունացմանը: Էմանուելը տեղեկացրեց մյուս գործընկերների հետ իր փոխադարձ շփումների մասին՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնելու համար», - գրել է Զելենսկին։ 

Նա արդյունավետ է անվանել առանձնազրույցը և շեշտել, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ամրապնդումը մնում է հիմնական խնդիրը։ 

Զելենսկին նաև հայտնել է, որ Մակրոնի հետ պայմանավորվել է Ֆրանսիայում ուկրաինական ևս մեկ բրիգադի պատրաստման շուրջ։ 

«Ես շնորհակալություն հայտնեցի Ֆրանսիայի կողմից մեր բանակի համար մեկ բրիգադի պատրաստման համար, պայմանավորվեցինք շարունակել այս համագործակցությունը և պատրաստել ևս մեկ բրիգադ: Ակնկալում ենք, որ մյուս գործընկերները կմիանան այդ ջանքերին և իրենց ավանդը կներդնեն լրացուցիչ ուկրաինական բրիգադների համալրման գործում», - գրել է նա։

Ըստ Զելենսկիի գրասենյակի՝ սա նրա ութերորդ հանդիպումն է Մակրոնի հետ 2024 թվականին։

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին