Հունաստանը Սերբիայի անդամակցությունը ԵՄ-ին համարում է աշխարհաքաղաքական անհրաժեշտություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանը Սերբիայի ապագա անդամակցությունը Եվրամիությանը համարում է աշխարհաքաղաքական անհրաժեշտություն և աջակցում է Բելգրադին այդ ճանապարհին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ Աթենքում կայացած բանակցություններից հետո:

«Հանդիպումը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հայտնել Հունաստանի լիակատար աջակցությունը Սերբիայի եվրոպական ուղուն: Մենք պետք է ճանաչենք Սերբիայի ջանքերը և գործնականում նպաստենք ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի դինամիկային: Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ Արևմտյան Բալկանների գագաթնաժողովը: Հունաստանը հստակ դիրքորոշում է ընդունել, որի համաձայն՝ Սերբիայի անդամակցությունը ԵՄ-ին աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է»,- ասել է Գերապետրիտիսը։

Նրա խոսքով՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մի քանի օր առաջ ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում նրանց հրավիրել է ընդունել Սերբիայի հետ բանակցությունների երրորդ փուլ բացելու Եվրահանձնաժողովի առաջարկը։

«Ինչ վերաբերում է Կոսովոյին, որի մասին մենք խոսեցինք, Հունաստանը աջակցում է Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության գործընթացին, մենք ողջունում ենք Սերբիայի կառուցողական դիրքորոշումը անհայտ կորածներին գտնելու վերաբերյալ», - ասել է Հունաստանի նախարարը:

 

Հայերեն Русский

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում