Ադրբեջան

Վրաստանն ու Ադրբեջանը հաստատել են ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստանն ու Ադրբեջանը հաստատել են ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու՝ իրենց պատրաստակամությունը, Ադրբեջանից մատակարարումներ արդեն եղել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ինտեր ՌԱՕ»-ի վարչության անդամ Ալեքսանդրա Պանինան։

«Ստացել ենք պատասխան: Ադրբեջանը պատասխանել է, որ կարող է ցույց տալ վթարային օգնություն 250-300 ՄՎտ-ի չափով:  Վրաստանը պատասխանել է, որ ըստ իրավիճակի: Նրանք նախօրոք խոստանալ չեն կարող, բայց  կախված իրավիճակից՝ որոշում կկայացնեն», - ասել է Պանինան վերականգնվող էներգետիկայի զարգացման ասոցիացիայի «Վերականգնվող էներգիան Ռուսաստանում» խորհրդաժողովի շրջանակներում։

Պանինան նաև նշել է, որ Ադրբեջանից արդեն եղել են էլեկտրաէներգիայի մատակարարումներ Ռուսաստանի Դաշնությանը։

Ավելի վաղ Պանինան հայտնել էր, որ Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին վթարային ռեժիմների ժամանակ էլեկտրաէներգիայի մատակարարումների հնարավորության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում