Հայաստան

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-19-ին աստիճանաբար կբարձանա ևս 2-4 աստիճանով։

Մարզերում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, քամին արևմտյան՝ 4-9 մ/վ։ Դեկտեմբերի 17-ին և 19-ին առանձին շրջաններում կլինի քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 15-20 մ/վ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30 մ/վ արագությամբ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում