Ֆրանսիայի նախագահը մտադիր է ԵՄ գագաթնաժողովում բարձրացնել Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 18-19-ը կայանալիք Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի օրակարգում կբարձրացնի Ուկրաինայի տարածքում խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  «Страна.ua» լրատվականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Աղբյուրների փոխանցմամբ, այս քննարկումը բխում է մի շարք կարևոր հանգամանքներից։ Դրանց թվում են Մակրոնի այցելությունը Լեհաստան, ԶԼՄ-ներում ակտիվացած քննարկումները Ուկրաինայում խաղաղապահ առաքելության վերաբերյալ, ինչպես նաև ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում վերադարձը։

Ըստ ԵՄ դիվանագետների` կարևոր է նախապես մշակել համապարփակ մոտեցում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնության դեպքում։

Չնայած հարցի բարձրացմանը` ԵՄ ներսում առայժմ չկա միասնական դիրքորոշում։ ԵՄ պաշտոնյաները նշել են, որ խաղաղապահ առաքելության հարցը դեռ «հում» փուլում է և առայժմ ընդամենը գաղափար է։

Ավելի վաղ, Լեհաստանի և Խորվաթիայի առաջնորդները դեմ են արտահայտվել իրենց զորքերը Ուկրաինա ուղարկելուն։ Գերմանիայի կառավարությունում այս հարցը որակել են որպես «ոչ արդիական»։

 

Հայերեն English Русский

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին