Քաղաքականություն

Թուրքիան հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կհասնեն խաղաղ համաձայնության․ Թուրքիայի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կհասնեն խաղաղ համաձայնության․ Թուրքիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կհասնեն խաղաղ համաձայնության, ինչը հիմք կդառնա Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

«Հետևելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին՝ մենք միշտ եղել ենք մեր եղբայրների կողքին՝ հանուն Ադրբեջանի կայունության։ Ադրբեջանի անվտանգությունը և բարեկեցությունը անբաժան են Թուրքիայի անվտանգությունից։ Այսպես կլինի նաև ապագայում»,-շեշտել է Գյուլերը։

Գյուլերի բնորոշմամբ՝ թուրքական բանակը մնում է «ուժի գործոն», որը վստահություն է ներշնչում և որի վրա հենվում են բարեկամ և եղբայրական երկրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում