Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Այսօր առանձին հանդիպում ծրագրված չէ, այնտեղ (խմբ․ նկատի ունի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը) աշխատանքներ են տարվում վարչապետական ծրագրով»,-նշել է Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում