Միացյալ Նահանգներ

Բայդենը ներում է շնորհել 30 բանտարկյալի և մեղմացրել է շուրջ 1500-ի պատիժը

2 րոպեի ընթերցում

Բայդենը ներում է շնորհել 30 բանտարկյալի և մեղմացրել է շուրջ 1500-ի պատիժը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղմացնում է մոտավորապես 1500 մարդկանց պատիժը, ովքեր կորոնավիրուսի համավարակի ժամանակ բանտից տեղափոխվել էին տնային կալանքի, ինչպես նաև ներում է շնորհում ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված 39 ամերիկացիների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։

«Ամերիկան ​​կառուցվել է հնարավորության և երկրորդ շանսի խոստման վրա: Որպես նախագահ, ես մեծ արտոնություն ունեմ գթասրտություն դրսևորելու այն մարդկանց նկատմամբ, ովքեր զղջացել են և վերականգնվել», - նշել է Բայդենը՝ հավելելով, որ պատժի մեղմացումները կտարածվեն ոչ բռնի հանցագործություններ, հատկապես՝ թմրամիջոցների հետ կապված օրինազանցություններ կատարած անձանց վրա։

Բայդենը հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ավելի շատ քայլեր կձեռնարկի և կշարունակի վերանայել ներման խնդրագրերը: 

Ավելի վաղ Բայդենը ներում էր շնորհել իր որդի Հանթերին, որը մեղադրվում էր զենք պահելու օրենքները խախտելու և հարկային խարդախությունների մեջ։

The Associated Press գործակալությունը նշում է, որ սա ներում շնորհելու ամենամեծ նախաձեռնությունն է ժամանակակից պատմության ընթացքում։ Մեկ օրվա ընթացքում երկրորդ խոշորագույն նման նախաձեռնությունը, երբ ներում է շնորհվել 330 անձի, եղել է Բարաք Օբամայի կողմից 2017 թվականին պաշտոնը թողնելուց անմիջապես առաջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում