Քաղաքականություն

Եվրամիությունում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Հունգարիայի նախագահությունը։

«Մշտական ​​ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրել են պատժամիջոցների 15-րդ փաթեթը»,- նշված է Х սոցիալական ցանցում նախագահության տարածած հաղորդագրությունում։

Դրանում, մասնավորապես, նշվում է, որ սահմանափակումներ են մտցվելու նոր ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ (այդ թվում՝ երրորդ երկրներից), որոնք «պատժամիջոցները շրջանցելու միջոցով անուղղակիորեն նպաստում են Ռուսաստանի ուժեղացմանը ռազմական և տեխնոլոգիական ոլորտում»։ Բացի այդ, ըստ Հունգարիայի նախագահության, պատժամիջոցների փաթեթն ուղղված է լինելու երրորդ երկրների նավերի դեմ։

Եվրոպական մամուլը հիշեցնում է, որ այս պատժամիջոցները դեռ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։

Նոյեմբերին Bloomberg-ը, հիմնվելով տարբեր աղբյուրներից ստացած տեղեկատվության վրա, հայտնել էր, որ պատժամիջոցների նոր փաթեթում  կարող են ներառվել առևտրային լրացուցիչ սահմանափակումներ, ինչպես նաև ռուսական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի ավելացում։ Հունգարիայի նախագահության հաղորդագրությունում այդ մասին ոչինչ չի նշվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում