Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարն ու Ավստրիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ»-ին

1 րոպեի ընթերցում

ԱԳ փոխնախարարն ու Ավստրիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ»-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպան Ռոբերտ Գերշներին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Պարույր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների ընդլայնմամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկային: Երկուստեք ընդգծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, մշակույթի, տեխնոլոգիաների ոլորտներում արդյունավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված հայկական կողմից ձեռնարկվող քայլերին, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում