Իրավունք

Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին

1 րոպեի ընթերցում

Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ Anticorruption Champions Awards մրցանակը Սրբուհի Գալյանին հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: 

ՀՀ արդարադատության նախարարությունը նշում է, որ Սրբուհի Գալյանը Հայաստանում առաջին Anticorruption Champions Awards-ի մրցանակակիրն է:

Սրբուհի Գալյանը 2020 թվականից մինչև 2024 թվականի նոյեմբեր զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը։ 2024 թվականի նոյեմբերի 5-ին Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում