Սիրիայի ընդդիմությունն անցումային կառավարության ղեկավար է նշանակել Մուհամեդ ալ-Բաշիրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի ընդդիմությունն անցումային կառավարություն ձևավորելու համար նշանակել է Մուհամեդ ալ-Բաշիրին, որը նախկինում ղեկավարում էր երկրի հյուսիս-արևմուտքում ապստամբների կողմից վերահսկվող հատվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Brussels Times պարբերականը՝ վկայակոչելով սիրիական հեռուստաալիքները։

Ալ-Բաշիրը կղեկավարի այս կառավարությունը՝ իրականացնելով անցումը և «կանխելու, որ երկիրը հայտնվի քաոսի մեջ», հայտնել են սիրիական ԶԼՄ-ները։

Սիրիայի վարչապետ Մուհամեդ ալ-Ջալալին դեկտեմբերի 9-ին համաձայնել էր իշխանությունը փոխանցել ընդդիմությանը։ Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ ընդդիմության գլխավոր հրամանատար Աբու Մոհամեդ ալ-Ջուլանին (իսկական անունը՝ Ահմեդ Հուսեյն ալ-Շարաա) հանդիպում է ունեցել վարչապետ Մուհամեդ ալ Ջալալիի և փոխնախագահ Ֆեյսալ Միկդադի հետ՝ քննարկելու անցումային կառավարությունը։ Ջալալին ասել է, որ իշխանության փոխանցումը կտևի մի քանի օր։

Անցումային կառավարության ղեկավար Մուհամեդ ալ-Բաշիրը նախկինում ղեկավարել է «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ստեղծված 2017 թվականին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և ընդդիմադիր այլ խմբերի կողմից Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Սիրիայի փրկության կառավարությունը» ղեկավարում է երկրի հյուսիս-արևմտյան շրջանների մեծ մասը։ 

Դեկտեմբերի 8-ին զինված ընդդիմությունը գրավել է մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացել է երկրից և, ըստ հրապարակումների, ապաստան ստացել Ռուսաստանում։

Սիրիայում մարդիկ փորձում են վերադառնալ կյանքի նորմալ հուն։ Ըստ Reuters-ի՝ դեկտեմբերի 10-ին կվերաբացվեն բանկերը։ Նավթի նախարարությունն իր բոլոր աշխատակիցներին կոչ է արել վերադառնալ աշխատանքի՝ ասելով, որ նրանց անվտանգությունն ապահովելու համար կտրամադրվի պաշտպանություն։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել