Մարտունիի պատկերասրահում կայացել է «Արցախյան ֆեստ-արցախյան համերու» փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի պատկերասրահում կայացել է «Արցախյան ֆեստ-արցախյան համերու» փառատոնը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունիի պակերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը, փառատոնի նպատակն էր հանրությանը փոխանցել արցախահայության ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ավանդույթների, սովորույթների, խոհանոցի, երգի, պարի տեսքով։ Այն կազմակերպվել էր «Մարտունու կանանց համայնքային խորհրդի» և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։ 

Փառատոնին ներկա են եղել Մարտունիի տարածքում բնակվող արցախցիներ, խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ, հյուրեր։ Փառատոնին մասնակցել են նաև մշակութային խմբեր։ Ցուցադրվել են Լեռնային Ղարաբաղի պատմական հուշարձանների լուսանկարներ, որոնք հեղինակել են հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և «Մերան» թերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը։ Արցախյան ավանդական երգն ու պարը ներկայացրել են «Արցախի այաներ» ազգագրական համույթի արտիստները։ Հայ ժողովրդական պարերի կատարումով հանդես են եկել Մարտունիի «Ավետյաց» մանկական պարային համույթի պատանիները՝ Արմինե Մովսիսյանի ղեկավարությամբ։ 

«Արցախյան  44-օրյա պատերազմից, այնուհետև Արցախի ամբողջական հայազրկումից հետո շատ արցախցիներ հաստատվեցին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունիի տարածաշրջանում։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ջերմորեն ընդունեցին մարտունեցիները։ Այսօր Արցախ վերադառնալու հավատը սրտներում՝ Մարտունու տարածաշրջանում արցախցիներն արդեն դարձել են մեր համայնքի անդամները, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի նրանք իրենց միշտ զգան իրենց հարազատ տանը, հարազատների շրջապատում։ Իսկ Արցախում սկզբնավորված ու հազարամյակների խորքից եկող մշակութային նյութական ու ոչ նյութական ժառանգությունը պետք է ապրի ու հարատևի մեր հողի վրա, ապրողներիս հոգիներում ու մտքերում»,-ներկայացրեց Անահիտ Գևորգյանը։ 

 

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը