Քաղաքականություն

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն մի շարք հանդիպումներ է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունն մի շարք հանդիպումներ է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, դեկտեմբերի 4-7-ը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Բոսնիա և Հերցեգովինայի պատվիրակության ղեկավար Սաշա Մագազինովիչի, Բոսնիա և Հերցեգովինայի Ժողովուրդների և Ներկայացուցիչների պալատների կոլեգիումի անդամների, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամների հետ` հանձնաժողովի նախագահ Զդենկո Չոսիչի գլխավորությամբ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ժամանակ կարևորվել է տարբեր բնագավառներում երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Հատուկ ընդգծվել է միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել երկու երկրներում առկա խնդիրներին և մարտահրավերներին: Ռուբեն Ռուբինյանը հրավիրող կողմին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերն ու վերջին զարգացումները, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, ինչպես նաև անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում