ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ֆինլանդիային Ազգային օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Ֆինլանդիայի կառավարությանն ու ժողովրդին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:
‹‹Շնորհավորում ենք Ֆինլանդիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ:
Հայաստանը հավատարիմ է Ֆինլանդիայի հետ իր զարգացող գործընկերությանը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:
Անհամբեր սպասում ենք կապերի հետագա ամրապնդմանն, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն ձևաչափի շրջանակներում››,- ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։
Congratulations to the Government & friendly people of #Finland on #NationalDay!
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) December 6, 2024
🇦🇲 is committed to its growing partnership w/🇫🇮, based on shared democratic values.
Looking forward to further strengthening ties, including within #Armenia-#EU format. pic.twitter.com/w5Fi5WEpHd