Իրավունք

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն դիտարկել է Հայաստանի զեկույցը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն դիտարկել է Հայաստանի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 2-ից 3-ը մասնակցել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը պատասխանել է Կոմիտեի անդամների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի, ներկայացրել է իրավահավասարության և խտրականության բացառման ուղղությամբ օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքը, ազգային փոքրամասնությունների կրթական և մշակութային իրավունքների ապահովմանն ուղղված քայլերը, երկրի քաղաքականությունը օտարերկրացիների, միգրանտների, ապաստան հայցողների և տարբեր խոցելի խմբերի նկատմամբ:

Ըստ աղբյուրի՝ Կոմիտեի անդամները տեղեկացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների, մասնավորապես, կայուն կենսապայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ:

Հայկական պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը շարունակել երկրում ժողովրդավարական բարեփոխումները՝ ապահովելու համար տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացումը հասարակության բոլոր շերտերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում