Թուրքիա

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում մանրամասն քննարկել է Սիրիայում իրավիճակի սրումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը` նշելով, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Մանրամասն քննարկվել է Սիրիայում կտրուկ սրված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են մշտապես շփման մեջ լինել կարգավորման ուղիներ գտնելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում