Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում
1 րոպեի ընթերցում
ՄԻՆՍԿ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել մարտի 19-ին կայացած նախագահական ընտրություններում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, քվեաթերթիկների 100 տոկոսն ամփոփելուց հետո նրա օգտին ձայն է տվել քվեարկությանը մասնակցած ընտրողների 82,6 տոկոսը: Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 92,6 տոկոս: 2001 թ. կայացած ընտրությունների ժամանակ Լուկաշենկոն ստացել էր ձայների 75,65 տոկոսը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Ալեքսանդր Միլինկեւիչը: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 6 տոկոսը: Երրորդ տեղում է Սերգեյ Գայդուկեւիչը /3,5 տոկոս/, չորրորդում` Ալեքսանդր Կոզուլինը /2,3 տոկոս/: