ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց Հայաստանի քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի չափերը բարձրացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Պետական տուրքի մասին օրենքով սահմանված՝ քաղաքացիության շնորհման և դադարեցման հետ կապված տուրքի սահմանաչափերը չեն փոփոխվել 1997 թվականից ի վեր: 

«Առաջարկում ենք շնորհման համար ներկայիս 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար դրամ պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ պետական տուրք»,-ասաց Ղազարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ հաշվի են առել ոչ միայն միջազգային փորձը, այլ նաև այս տարիների ընթացքում տեղի ունեցած գնաճը և այս ծառայության մատուցման վրա ծախսվող գումարների փոփոխությունը:

Ներկայումս քաղաքացիության հետ կապված վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով: Առաջարկվում է քաղաքացիության գործերի վարման համար ունենալ միասնական էլեկտրոնային համակարգ: Սակայն կպահպանվի քաղաքացիություն հայցող անձի կողմից մեկ անգամ վարչական մարմին այցելելու սկզբունքը:

 

Հայերեն English

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ