Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի տարածաշրջանային ռազմավարությունն է. Փեզեշքիանը՝ Ասադին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և Իրանի նրա պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները և Դամասկոսի ու Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ 

Սիրիական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը հայտարարել է, որ Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելը Իրանի տարածաշրջանային ռազմավարությունն է։ Փեզեշքիանն ընդգծել է Իրանի շարունակական աջակցությունը Սիրիայի կառավարությանը և ժողովրդին։

«Մենք հավատացած ենք, որ Սիրիան ևս մեկ անգամ կհաղթահարի սիոնիստական ռեժիմի դավերը երկրի անվտանգության և կայունության դեմ, և այս ճանապարհին կանգնած ենք Սիրիայի կառավարության և ժողովրդի կողքին», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ Սիրիայի նախագահի մամուլի ծառայության՝ երկու երկրները տեսակետներ են փոխանակել Սիրիայում անվտանգության վերջին զարգացումների շուրջ, ինչպես նաև քննարկել են երկկողմ համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ 

Երկու նախագահներն էլ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների մեջ մեղադրել են այդ թվում Միացյալ Նահանգներին։ 

Նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ին (նախկինում՝ Ջաբհաթ ան Նուսրա) պատկանող խմբավորումները խախտել են ապաէսկալացման համաձայնագիրը և հարձակվել Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։ Նրանք գրոհել են բնակավայրերն ու զինվորականների դիրքերը, իսկ նոյեմբերի 29-ին լայնածավալ գործողություն են սկսել՝ շարժվելով դեպի Հալեպ և Համա։ Նոյեմբերի 30-ին գրոհայինների վերահսկողության տակ է անցել Հալեպը և նրա շրջակայքը, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը և Քուվեյրիս ռազմական օդանավակայանը։ 

Մերձավոր Արևելք

Սիրիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են 400 զինյալի

 

Հայերեն English Français

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում