Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը և Յան Յոակիմ Ստրանդն անդրադարձել են ՀՀ դիմակայունության ամրապնդմանը միտված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով համագործակցությանը

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը և Յան Յոակիմ Ստրանդն անդրադարձել են ՀՀ դիմակայունության ամրապնդմանը միտված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարար Յան Յոակիմ Ստրանդի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը և նոր օրակարգի հիմնական բաղադրիչները։ Նախարար Միրզոյանը վկայակոչել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթն առ այն, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Առաջնորդվելով նշյալ տեսլականով՝ Արարատ Միրզոյանը և Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են կոնկրետ ծրագրեր, որոնց կյանքի կոչման միջոցով հնարավոր կլինի արձանագրել շոշափելի արդյունքներ թե՛ Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ օրակարգում, թե՛ ՀՀ-ԵՄ ձևաչափում։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ձևաչափով անցկացված հանդիպմանը և շարունակվող համագործակցությանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:

Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում