Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 4400 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 4400 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6338 անձ: Այս պահի դրությամբ մոտ 4400 մարդու քաղաքացիություն է տրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց  խնդիրներին առնչվող քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այս դեպքում չեն հաշվարկվում անչափահասները, որովհետև ծնողների քաղաքացիության ձեռքբերումից հետո նրանք օրենքի ուժով այդ քաղաքացիությունը ձեռք են բերում զուտ անձնագրավորման ճանապարհով և անհրաժեշտ չէ հավելյալ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթաց անցնել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում