Լեհաստանի նախագահն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Եվրոպական միության խորհրդում նախագահությունը ստանձնելուց հետո Լեհաստանը մտադիր է իրագործել բոլոր ստանձնած պարտավորություններն, այդ թվում՝ ջանքեր գործադրել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և պատասխանելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանն աջակցելու Վարշավայի հնարավորություններին։

Անջեյ Դուդան նշեց, որ 2025 թվականից Լեհաստանը կստանձնի Եվրոպական միության խորհրդի նախագահությունը, որի ընթացքում Վարշավայի գերակա խնդիրն է լինելու ձեռնարկել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են այդ գործընթացին։ 

«Եթե խոսում ենք վիզաների ազատականացման մասին, ապա դա նույնպես անմիջականորեն կապված է այն որոշումների հետ, որոնք կայացվում են ԵՄ-ի մարմինների կողմից, և այդտեղ նույնպես Լեհաստանը որոշումներ կայացնելու հնարավորություն է ունենալու», - ասաց Անջեյ Դուդան։ 

Լեհաստանի նախագահը նաև հավելեց, որ Վարշավան ջանքեր կգործադրի՝ կատարելու և իրականացնելու այն ամենն, ինչի վերաբերյալ պարտավորություն կստանձնի։ 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 19-ին հայտարարել էին Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին։ 

 

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք