Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի կնքման յոթնամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարն ընդգծել է, որ համաձայնագիրն ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը՝ հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական կայուն զարգացման և տնտեսական կայունության վրա: Նա շեշտել է, որ ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ իրականացրել է համաձայնագրի շրջանակում առաջադրված նպատակներից 18-ը՝ դատավորների աշխատավարձերի բարձրացում, դատական ծանրաբեռնվածության նվազեցում, դատավարությունների թվայնացում, ինչպես նաև արբիտրաժի և հաշտարարության ոլորտում ունեցած հաջողություններ, որոնց հետ առնչվող նոր ինստիտուտներ են ձևավորվել: 

Սրբուհի Գալյանը նշել է, որ նախարարությունը մեծ քայլեր է արել նաև քրեական արդարադատության բարեփոխման ուղղությամբ: Խոսելով հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներից՝ նա ընդգծել է հաստատված ռազմավարական գործող փաստաթղթերի առկայությունը: 

«Նախարարը հիշեցրել է նաև ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից դուրս գալու փաստը: Սրբուհի Գալյանը նշել է նաև, որ Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միության օրենսդրությանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում նախարարության ռազմավարության մեջ: Այս գործընթացը տեղի է ունենում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով ապահովել իրավական մի շարք ակտերի համապատասխանությունը: 

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, ՀԸԳՀ քաղհասարակության հարթակի ներկայացուցիչներ, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագետներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ հանդիսավոր միջոցառմանը քննարկվել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների ուղղությունները, մտքեր փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ:

Հայերեն العربية

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը