ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, քննարկվել են Հայաստան-Շվեդիա համագործակցության խորացման ու միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական և ոլորտային երկխոսության շարունակական բարձրացման կապակցությամբ:
Ըստ աղբյուրի՝ Հռիփսիմե Գրիգորյանը կարևորել է Շվեդիայի հաստատակամ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ իրականացվող խորհրդարանի կարողությունների զարգացման երկարամյա ծրագրում Շվեդիայի կարևորագույն ներդրման համար:
Անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների շուրջ: