Ռուսաստան

Պուտինը կայցելի Հնդկաստան

1 րոպեի ընթերցում

Պուտինը կայցելի Հնդկաստան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հնդկաստան, Մոսկվան և Նյու Դելին կսկսեն ուղևորության նախապատրաստությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Նյու Դելիում կազմակերպված միջոցառմանը տեսակապով մասնակցելիս։

Պեսկովը նշել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Ռուսաստան կատարած երկու այցերից հետո այժմ նախատեսվում է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան։

«Հուսով եմ, որ շուտով, շատ շուտով։ Մենք անհամբերությամբ սպասում ենք դրան (այցին)», - Պեսկովի խոսքերն է մեջբերում հնդկական ANI գործակալությունը։ 

Նա հավելել է, որ Պուտինի՝ Հնդկաստան այցի ժամկետները ճշգրտվում են։ Պեսկովը նաև հայտնել է, որ այցի նախապատրաստումը, ​​որին Մոսկվան մեծ նշանակություն է տալիս, կսկսվի։

Հնդկաստանի վարչապետը հուլիսին երկօրյա այց էր կատարել Մոսկվա, որի ընթացքում կայացել էր ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովը։ Իսկ հոկտեմբերին Մոդին այցելել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում