Պուտինը հաստատել է թարմացված միջուկային դոկտրինը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է թարմացված միջուկային դոկտրինը՝ Միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքները։ Փաստաթղթում ներառվել են դրույթներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին միջուկային զսպում կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։

Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ-ն կարող է միջուկային զսպում կիրառել՝ կանխելու զանգվածային ոչնչացման զենք ունեցող թշնամի պետությունների կամ ռազմական դաշինքների կողմից հարձակումը ՌԴ-ի վրա։ 

Մասնավորապես, ընդլայնվել է միջուկային զսպման ենթակա  պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան։ Լրացվել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնց չեզոքացման համար անհրաժեշտ են նման գործողություններ։ 

Ըստ նոր դոկտրինի՝ ռազմական կոալիցիայի կազմում գտնվող ցանկացած պետության ագրեսիան Ռուսաստանի և (կամ) նրա դաշնակիցների դեմ համարվում է ընդհանուր կոալիցիայի ագրեսիա: 

Բացի այդ, «Ռուսաստանի Դաշնության և (կամ) նրա դաշնակիցների դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կդիտարկվի որպես նրանց համատեղ հարձակում»։ 

Փաստաթղթում նշվում է, որ իրենց ռազմական ենթակառուցվածքը Ռուսաստանի տարածքին մոտեցնող ռազմական կոալիցիաների ստեղծումը կամ գոյություն ունեցողների ընդլայնումը կարող է սպառնալիք դառնալ, որի դեմ կիրառվում է միջուկային զսպումը:

Ռուսաստանը նաև կարող է միջուկային զենք օգտագործել, եթե ստանա հավաստի տեղեկատվություն ռազմատիեզերական հարձակման զինատեսակների, ներառյալ ԱԹՍ-ների զանգվածային թռիչքի և ՌԴ սահմանը հատելու մասին:

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջուկային զենք կիրառել, եթե տեղեկություն ստացվի Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների տարածքի վրա բալիստիկ հրթիռների արձակման մասին։

Ռուսաստանը նաև իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք՝ ի պատասխան սովորական զենքով իրականացված ագրեսիայի, որը սպառնում է իր կամ Բելառուսի ինքնիշխանությանը։

«ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք՝ ի պատասխան իր և (կամ) իր դաշնակիցների դեմ միջուկային և (կամ) զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի կիրառման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և (կամ) Բելառուսի Հանրապետության՝ որպես Միութենական պետության անդամների դեմ ագրեսիայի դեպքում՝ սովորական սպառազինությունների կիրառմամբ, որոնք կրիտիկական վտանգ են ստեղծում նրանց ինքնիշխանության և (կամ) տարածքային ամբողջականության համար», - ասվում է փաստաթղթում։

Ռուսաստանի միջուկային դոկտրինի նախորդ տարբերակը հաստատվել էր 2020 թվականի հունիսին։ Այն փոխարինել էր համանման փաստաթղթին, որն ընդունվել էր դրանից 10 տարի առաջ:

Հայերեն English Русский

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը