Սպորտ

Հովհաննիսյանը, Պետրոսյանը և Հակոբյանը մեկ միավոր են զիջում շախմատի ԵԱ-ի առաջատարին

1 րոպեի ընթերցում

Հովհաննիսյանը, Պետրոսյանը և Հակոբյանը մեկ միավոր են զիջում շախմատի ԵԱ-ի առաջատարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ: 8-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատար շարունակում է մնալ սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով ունի 7 միավոր:  

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 6 միավոր: 

 ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանը ունեն 5.5 միավոր։ Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 5 միավոր:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում