Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը. Հայաստանի պատվիրակ Լեոն «Cosmic Friend» երգով ելույթ կունենա չորրորդը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 17 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Սևակ Հակոբյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Լեոն  հանդես կգա 4 համարի ներքո և  կկատարի «Cosmic Friend»  երգը: 

Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին https://vote.junioreurovision.tv/ կայքի միջոցով:

Քվեարկությունն ավարտվեց նոյեմբերի 16-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Հայաստանի ներկայացուցիչ Լեոյի օգտին կարող են քվեարկել Հայաստանում բնակվող երաժշտասերները ևս: Քվեարկել հնարավոր է նաև այն երկրներից, որոնք մրցույթին չեն մասնակցում:

Մրցույթին մասնակցում են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան,   Կիպրոսը, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան:

Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Ավելի վաղ Հայաստանի մասնակից Լեոն նշել էր, որ իր եվրատեսիլյան երգը  այլմոլորակային ընկերոջ մասին է

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները