Հայաստանից որևէ պաշտոնատար անձ Բաքվում COP29–ին մասնակցելու հայտ չի ներկայացրել. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը մեջբերեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին թե իբր, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ–ից որոշ ներկայացուցիչներ գրանցվել են՝ մասնակցելու Բաքվում անցկացվող COP29 համաժողովին, սակայն չեն մասնակցում: 

Նախարարը նկատեց, որ Ադրբեջանի այլ ներկայացուցիչներ ևս համանման հայտարարություն են արել: 

«Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել»,–ասաց Միրզոյանը:

Նախարարը չբացառեց, որ գուցե քաղաքացիական հասարակության կազմակերպություններ հայտ ներկայացրած լինեն, թեև նման տեղեկություն Միրզոյանին հայտնի չէ: «Բայց, եթե դա ի նկատի ունեն, ապա, գիտեք՝ ՀՀ–ն ազատ, ժողովրդավարական երկիր է: Եվ Հայաստանի կառավարությունը ոչ ցանկություն, ոչ էլ լծակներ ունի՝ ուղղորդելու, կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,–ասաց Միրզոյանը:

Բաքվում նոյեմբերի 11-ին մեկնարկել է և մինչև նոյեմբերի 22-ը կշարունակվի COP29 համաժողովը: Նոյեմբերի 11–ի դրությամբ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Հայաստանը COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի: Հայաստանը COP-29-ին մասնակցելու հարցը կապում է Հայաստան–Ադրբեջան բանակցությունների դինամիկայի հետ: 

 

 

 

Հայերեն English Español Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում