Չինաստան

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կունմին քաղաքում պաշտոնական միջոցառմամբ մեկնարկել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը որպես COP17-ի նախագահող՝ մասնակցել է երկխոսության բացման լիագումար նիստին և հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի նախագահության տեսլականն ու մոտեցումները Կունմինգ-Մոնրեալի «Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի» իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման վերաբերյալ։

Գերատեսչությունից նշել են, որ միջոցառումը նվիրված է Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման նախապատրաստմանը։

Երկխոսությունը համախմբել է Կոնվենցիայի Կողմերի, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, երիտասարդության, ակադեմիական, մասնավոր և ֆինանսական հատվածների ու այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին։

Քննարկումների առանցքում են լինելու Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացն ու առկա բացերը, մինչև 2030 թվականը նպատակների և թիրախների իրականացման ուղղված լրացուցիչ քայլերը, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորությունները։

Երկխոսության արդյունքները կներկայացվեն Երևանում կայանալիք COP17-ին և կարևոր հիմք կծառայեն Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին գլոբալ վերանայման շուրջ հետագա քննարկումների և որոշումների համար։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում