Քաղաքականություն

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առկա իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են անցկացրել: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին սոցիալական ցանցում գրառում է արել Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջու Քոչելին: 

«Զրույցի ընթացքում քննարկվել են Գազայում տիրող վերջին իրավիճակը, Լիբանանում զարգացումները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առկա իրավիճակը»,-ասել է նա։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում