Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և «Ֆոլկե Բերնադոտ» ակադեմիայի գլխավոր տնօրենն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հեռանկարներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և «Ֆոլկե Բերնադոտ» ակադեմիայի գլխավոր տնօրենն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հեռանկարներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը նոյեմբերի 11-ին Շվեդիայում հանդիպում է ունեցել «Ֆոլկե Բերնադոտ» ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օլսոն Ֆրիդի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Դավիթ Կարապետյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և Հայաստանի դիմակայունության բարձրացմանը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը՝ ընդգծելով դրա շարունակականության ապահովման կարևորությունը միջազգային մարտահրավերների բարձրաձայնման և դրանց հասցեագրման հարցում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Ֆոլկե Բերնադոտ» ակադեմիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավոր հեռանկարներին:

Այս համատեքստում Դավիթ Կարապետյանը բարձր է գնահատել Ակադեմիայի դերը հակամարտությունների կանխարգելման, խաղաղության հաստատման և կարողությունների զարգացման հարցում՝ ընդգծելով դրա ներգրավվածության կարևորությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում