Քաղաքականություն

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ կան. Անդրանիկ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ կան. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:  

«Դեկտեմբերին զեկույցը կմտնի փորձաքննությունների փուլ՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցն ավարտված է»,–ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այն շատ մեծածավալ է:  

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն կարևոր բացահայտումներ՝ նա ասաց. «Իհարկե, առանց բացահայտման ո՞նց կարող է լինել»: 

Պատգամավոր չբացառեց, որ այդ բացահայտումներին կարող են քրեական գործեր հաջորդել: Նրա խոսքով՝ հիմա էլ հազարավոր քրեական գործեր կան: 

ԱԺ լիագումար նիստերի դահլիճում զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով:

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ: Հանձնաժողովի կազմում են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում