Գլխավոր դատախազը ռազմական ակադեմիայի կուրսանտների հետ զրուցել է բանակում կարգապահության հետ կապված հարցերի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում, ընդունել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դասախոս Արկադիկ Թովմասյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը ապագա սպաների հետ զրուցել է զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, բանակում կարգապահության, կոնֆլիկտների կառավարման հարցերի մասին, անդրադարձել ՀՀ զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքներին: 

Պատասխանելով կուրսանտներից մեկի հարցին, թե ի՞նչ հմտություններով պետք է օժտված լինի առաջնորդը, այդ թվում՝ սպայական պաշտոն զբաղեցնող անձը՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է. 

«Անհրաժեշտ է իմանալ ոլորտի օրենսդրությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններից մինչև օրենքներ, ցանկացած իրավիճակում դրսևորել հավասարակշռված վարքագիծ, անընդհատ կատարելագործել  էմոցիաները կառավարելու հմտությունները, ուղեղը «մարզված» վիճակում պահելու համար կարդալ խելացի գրքեր և լսել որակյալ երաժշտություն, չխուսափել շփվել տարբեր որակներ ունեցող մարդկանց հետ, որպեսզի անընդհատ կատարելագործվեն մարդուն ճանաչելու հմտությունները, հասկանալու համար անձի դրսևորած վարքագծի պատճառահետևանքային կապերը, չտրվել սադրանքներին, լինել արդար՝ այսինքն երկու նմանատիպ իրավիճակներին արձագանքել համաչափ, ունենալ կամք՝ թիրախում հայտնված անձին իրավական կարգավորումների շրջանակում պաշտպանելու համար»:

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության գլխավոր դատախազին հանդիպման նախաձեռնությանն արձագանքելու և ապագա սպաների հետ կարևոր թեմաներով երկխոսելու համար:

Հայերեն

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը