Մակրոնը Թրամփին կոչ է արել Ռուսաստանից իրական զիջումների հասնել Ուկրաինայի հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է Ռուսաստանին «իրական զիջումներ»-ի մղել Ուկրաինայի հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը: 

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած 25 րոպեանոց հեռախոսազրույցի մանրամասներին քաջածանոթ անձը լրատվամիջոցին հայտնել է՝ Մակրոնը Թրամփին հորդորել է երաշխավորել, որ Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի հետ ցանկացած դիվանագիտական ​​գործընթաց կհանգեցնի Կրեմլի իրական զիջումներին: Այդ առաջարկին Թրամփի արձագանքի մասին տեղեկություն չի հաղորդվում։ 

The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ ԵՄ-ում ներկայում անդրկուլիսային քննարկում է ծավալվել այն թեմայի շուրջ, թե ինչպես է պետք շարունակել Ուկրաինայի ֆինանսավորումը, եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմը որոշի կրճատել աջակցությունը պաշտոնական Կիևին: 

Նշվում է, որ 2022 թվականի փետրվարից ԱՄՆ-ն 106 մլրդ դոլար է տրամադրել Ուկրաինայի կառավարությանը, որից 70 միլիարդը՝ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ։ Եվրամիությունն իր հերթին 133 մլրդ դոլարի ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային: Միլիարդավոր դոլարներ են ներդրել այլ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Նորվեգիան: 

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը NBC News-ին հայտնել էր, որ նախատեսում է զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Հայերեն Русский

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը