Ժոզեպ Բորելը պաշտոնական այցով Կիևում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ պաշտոնական այցով Կիևում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բորելն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ սա իր հինգերորդ այցն է Ուկրաինայի մայրաքաղաք, և, ամենայն հավանականությամբ, վերջինը՝ որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ 

Բորելն ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելը կշարունակի մնալ Եվրամիության առաջնահերթությունների թվում։ 

Հայերեն Русский