ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներն այցելել ՀՀ Ազգային ժողով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին և հանդես եկել դասախոսությամբ: «Նորարարություն և առաջնորդություն» թեմայի շրջանակում ԱԺ փոխնախագահն ապագա սպաներին աշխատանքային գործունեության ընթացքում կուտակած իր գիտելիքներն ու փորձն է փոխանցել, խոսել ռազմարդյունաբերության ոլորտում մեր երկրի հաջողությունների, նորարարական ձեռքբերումների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջույնի խոսքում ԱԺ նախագահի տեղակալն արժևորել է սպաների առաջնորդության հմտություններն ու կարծիք հայտնել, որ սպան միայն իր աշխատանքի նկատմամբ հավատով, զինվորներին ոգևորելու, առաջնորդելու, իր հետևից տանելու ունակություններով կարող է զինվորի ոգին բարձր պահել:

Նրա կարծիքով՝ հանրության վստահությունը վայելելու համար անպայման պետք է նոր հնարավորություններ ստեղծել  զինվորների համար: «Զինվորը պետք է մտնի բանակ և նոր գիտելիքներով, նոր հմտություններով, մարդկային նոր արժեքներով ու նոր շնչով վերադառնա հասարակություն»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակն ու հորդորել ապագա սպաներին շարունակաբար կրթվել ու նոր գիտելիքներ ստանալ՝ համաշխարհային նորարարական զարգացումներին համընթաց քայլելու համար:

Հակոբ Արշակյանը կարևորել է այն փաստը, որ կուրսանտների շարքում նաև կանայք են՝ երկրի պաշտպանունակության բարձրացման հարցում ընդգծելով համակարգում կանանց ներգրավվածության շարունակական աճը:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև ծավալուն դասախոսության, ինչպես նաև հարցուպատասխանի ընթացքում  ԱԺ փոխնախագահը մանրամասն խոսել է արդյունաբերական հեղափոխության փուլերի ու դինամիկայի մասին, նշել, որ 21-րդ դարում տեխնոլոգիաները զարգանում են շուրջ 1000 անգամ ավելի արագ: Այս համատեքստում նա մանրամասնել է այն ազդեցությունը, որն ունի տեխնոլոգիական հեղափոխությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ու անվտանգային համակարգերի վրա: Անդրադարձ է եղել նաև արհեստական բանականության ընձեռած առաջընթացին ու հնարավորություններին, նաև նորարարական համակարգերի դեմ հանրության հաճախ հանդիպող դիմադրության հաղթահարման ուղիներին:

«Մենք պետք աշխարհին ներկայանանք որպես խնդիրներ լուծող, և դա մեծապես նորարարության, կրթության, նոր գիտելիքներ ստանալու, չվախենալու արվեստն է: Բոլոր մարտահրավերներն էլ հաղթահարելի են, դրա համար կամք, վճռականություն, աշխատանքում նոր գիտելիքներ են պետք»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

Նշվում է, որ կուրսանտներն Ազգային ժողով են այցելել պիլոտային ծրագրի շրջանակում: Նման հանդիպումների նպատակն է ապագա սպաներին զինել գործնական ու տեսական նոր գիտելիքներով:

Հայերեն Español Русский

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը